«Ժամանակ». Արթուր Ջավադյանը վախենո՞ւմ է Գագիկ Ծառուկյանից

«Ժամանակ». Արթուր Ջավադյանը վախենո՞ւմ է Գագիկ Ծառուկյանից

«Ժամանակ» թերթը գրում է. «Ծառուկյանը քանիցս հրապարակային, գյուղացիների հետ հանդիպումների ժամանակ, երբ վերջիններս բարձրաձայնում էին իրենց վարկերի, վարկերի տոկոսադրույքների մասին, հայտարարել է, որ Հայաստանում բանկ չկա, Հայաստանի բանկերը լոմբարդ են: Վերջերս էլ նման հայտարարությունից հետո ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը ՀՀ բանկերի նախագահներից պահանջել է պատասխանել Ծառուկյանին: Վերջիններս հրաժարվել են դա անել՝ առաջարկելով, որ ԿԲ նախագահն ինքը փաստարկներով, եթե այդպիսիք կան, պատասխանի նրան»: