«Հայոց աշխարհ». Խաթարվել է մեր քաղաքական գործիչների եթե ոչ ուղեղը, ապա քաղաքական դիրքորոշումը

«Հայոց աշխարհ». Խաթարվել է մեր քաղաքական գործիչների եթե ոչ ուղեղը, ապա քաղաքական դիրքորոշումը

Օտարերկրյա դիտորդներին կարող է թվալ, թե խաթարվել է մեր քաղաքական գործիչների եթե ոչ ուղեղը, ապա քաղաքական դիրքորոշումը: Բայց դա չափազանց մակերեսային հայացք է: Մեզ՝ տեղացի վերլուծաբաններիս, պարզ է. ոչ մի գերբնական բան չի կատարվում: Նախ՝ոչ մի քաղաքական դիրքորոշում այստեղ ոչ մեկը երբևէ չի ունեցել, և երկրորդ՝ ողջ այդ պասյանսն ընդհանրապես ոչ մի կապ չունի իրական կյանքի հետ:

Քաղաքական դաշտը մեծ խաղատուն է, այնտեղ հավաքվել են պրոֆեսիոնալներ, յուրաքանչյուրը խաղաթղթերի հնգական կապուկ ունի թևքի մեջ թաքցրած և ապագայի նապոլեոնական ծրագրեր: . *

Հետաքրքիր է, սակայն որոշ գործիչներ նույնիսկ նման իրավիճակում փորձում են մատուցել իրենց որպես անաղարտության, պարկեշտության և սկզբունքայնության մարմնացում: Բոլոր այդ խաղերն, իբր, իրենց չեն վերաբերում: Երևակայել են իրենք իրենց աներևակայելի գեղեցիկ ու վառ գունավորման ձկնիկներ՝Կարմիր ծովի բուստախութերի մեջ:

Իսկ ավելի իրատես քաղաքական գործիչները գերազանց հասկանում են նախընտրական իրավիճակի մեջ այնքան տարբեր իմաստներ ու ենթատեքստեր են ներդրված, որ կարող ես նույնիսկ գդալով ուտել: Պետք է գործել և ապավինել միայն սեփական ճարպկությանը: Դիալեկտիկան հզոր բան է, բայց դրա մեջ էլ, այնուամենայնիվ, պետք է չափը ճանաչել: Ի վերջո, հայտնի չէ, թե ինչ բան է պատմական իրադարձությունը, երբ այն վրա կհասնի, այնպես որ, պետք է պատրաստ լինել ամեն ինչի և ամեն պահի»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։