«Ժամանակ». Սերժ Սարգսյանը գտել է Հովիկ Աբրահամյանի ախորժակը զսպելու միջոցը

«Ժամանակ». Սերժ Սարգսյանը գտել է Հովիկ Աբրահամյանի ախորժակը զսպելու միջոցը

«Ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է նոյեմբերի 22-ին կայացած ՀՀԿ ԳՄ նիստին: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախկին վարչապետին Սերժ Սարգսյանն է հորդորել ներկա գտնվել նիստին: Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ վարչապետ Կարեն Կարապետյանը, Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման շրջանի տասնյակ միլիոնավոր դոլարների չարաշահումների վերաբերյալ անառարկելի փաստեր է ներկայացրել Սերժ Սարգսյանին, որի արդյունքում, եթե Սերժ Սարգսյանը որոշի դրանց թեկուզ մի մասին ընթացք տալ, ապա մի քանի նախկին պաշտոնյաներ կհայտնվեն ճաղերի հետեւում, այդ թվում եւ նախկին վարչապետը:



Սերժ Սարգսյանը, սակայն, սովորության համաձայն, այդ փաստերը ոչ թե կհանձնի դատախազությանը, այլ դրանք կօգտագործի հասցեատերերի դեմ, որպես կոմպրոմատ:



Օրինակ՝ Հովիկ Աբրահամյանի դեպքում այն կունենա նրա ԱԺ նախագահ դառնալու ախորժակը զսպող լավ աշխատող միջոց»:



Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում