«Ժողովուրդ». ՀՀ ոստիկանությունը, որպես այդպիսին, չի գործում մեր երկրում

«Ժողովուրդ». ՀՀ ոստիկանությունը, որպես այդպիսին, չի գործում մեր երկրում

«Ժողովուրդը» գրում է. «Հայաստանում այս տարվա 10 ամիսներին գրանցված հանցագործությունների ընդհանուր քանակն ավելացել է: «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հաշվարկած տվյալներից հայտնի դարձավ, որ այս տարվա հունվար-հոկտեմբերին գրանցված հանցագործությունների քանակը կազմել է 15 հազար 461, որը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1446-ով ավել է: 320-ով ավելացել է նաեւ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քանակը՝ այս տարվա տասը ամիսներին կազմելով 6179: Բայց այս վիճակագրական տվյալներում ամենաուշագրավն այն է, որ պաշտոնապես արձանագրվել է պետական իշխանության ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների կրկնակի աճ: Այս տարվա հունվար-հոկտեմբերին գրանցվել է 2284 նման հանցագործություն, որը 1404-ով ավել է անցած տարվա նույն ժամանակահատվածից: Սա նշանակում է, որ ՀՀ ոստիկանությունը, որպես այդպիսին, չի գործում մեր երկրում. հանցագործությունները չեն կանխվում ու նախականխվում»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: