Ինչո՞ւ Վահան Շիրխանյանը ներկա չէր բանդայի գործով դատական նիստին (տեսանյութ)

Ինչո՞ւ Վահան Շիրխանյանը ներկա չէր բանդայի գործով դատական նիստին (տեսանյութ)

Այսօր Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ անցած տարվա նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված խմբի գործով առաջին դատական նիստը: Դատական նիստին չէր ներկայացել ամբաստանյալ, Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյան: Վերջինիս փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց, որ Շիրխանյանը դատական նիստին չէր ներկայացել, քանի որ ֆիզիկապես ընդունակ չէ, նա 15 րոպեից ավելի չի կարողանում նստած վիճակում լինել. «Նիստը, եթե 12:30 չի սկսվել, 12:31 արդեն որևէ մեկը պարտավոր չի նիստին ներկայանալ: Շիրխանյանը չի կարող ներկայանալ կամ չներկայանալ, իրեն պիտի բերեն կամ չէ, ինքը չի կարողանում ոտքի վրա կանգնել, ինքը չի կարողանում 20 րոպեից ավելի նստել: 2-3 ամսվա մեջ, երբ իր հետ հանդիպում եմ, մեր զրույցից 20 րոպե հետո ինքն ասում է՝ ես արդեն չեմ կարողանում մնալ, պետք է գնամ»:



Փաստաբանը նաև նշեց, որ Շիրխանյանին նիստերի դահլիճ կարող են բերել պատգարակով:



Մանրամասները՝ տեսանյութում: