Թիվ 69 միկրոավտոբուսային երթուղու աշխատանքը դադարեցվում է

Թիվ 69 միկրոավտոբուսային երթուղու աշխատանքը դադարեցվում է

Միկրոավտոբուսային թիվ 69 երթուղու աշխատանքը դադարեցվում է: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվական ծառայությունից:



Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.



«Հարգելի համաքաղաքացիներ.
2016թ. դեկտեմբերի 15-ից դադարեցվելու է Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ.69 երթուղու աշխատանքը՝ երթուղին սպասարկող կազմակերպության կողմից սպասարկման իրավունքից հրաժարվելու պատճառով։ Միկրոավտոբուսային հ.69 երթուղու ուղևորները կարող են օգտվել երթուղու ուղեգիծն ամբողջությամբ կրկնող ավտոբուսային հ.հ.8, 26, 53, 63 երթուղիների ծառայությունից»։