«Ժամանակ». Տեր-Պետրոսյանի այսօրվա ելույթը կլինի զուսպ. Հայտնի է նաեւ ՀԱԿ ցուցակի առաջին կին թեկնածուն

«Ժամանակ». Տեր-Պետրոսյանի այսօրվա ելույթը կլինի զուսպ. Հայտնի է նաեւ ՀԱԿ ցուցակի առաջին կին թեկնածուն

«Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր տեղի է ունենալու ՀԱԿ համագումարը, որտեղ ամենասպասվածը լինելու է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը։ Մեր տեղեկություններով՝ այդ ելույթը շատ զուսպ է լինելու, զերծ կտրուկ ձեւակերպումներից եւ սուր հռետորաբանությունից։



Համագումարը ընտրելու է ՀԱԿ նոր վարչություն, որի մաս է կազմելու «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը։ Վերջինս ցանկություն ունի ՀԱԿ ցուցակով պատգամավոր դառնալ։



Հայտնի է նաեւ ՀԱԿ ցուցակի առաջինը․ մեզ հասած տեղեկություններով՝ Տեր-Պետրոսյանը առաջարկել է Մանուշակ Պետրոսյանին, սակայն վերջինս հրաժարվել է եւ ընտրությունը կանգ է առել Զոյա Թադեւոսյանի վրա»:



Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում