Մայրը խեղդամահ է արել երեխաներին, այնուհետեւ պառկեցրել մահճակալին

Մայրը խեղդամահ է արել երեխաներին, այնուհետեւ պառկեցրել մահճակալին

Քիչ առաջ «Հրապարակին» Սպիտակում կատարված ողբերգական դեպքից որոշ մանրամասներ հայտնի դարձան։ 71 թվի ծնված Մարինե Հովհաննիսյանը, որը երկու երեխաների հետ վարձով ապրում էր Այգեստան փողոցում, խեղդամահ է արել երեխաներին և կախվել է։ Մեր տեղեկություններով` 7 և 8 տարեկան աղջիկների մարմինները հայտնաբերվել են մահճակալի վրա։ Զննությամբ, աղջիկների պարանոցների վրա հայտնաբերվել են վնասվածքներ, ինչը նշանակում է, որ մայրը նրանց խեղդել է, այնուհետև պառկեցրել է մահճակալին։ Վերջնական պատկերը կպարզեն փորձագետները։ Սպիտակում վարկած է շրջանառվում, որ Մարինեն հոգեպես անառողջ էր։ Ընտանիքը ծայրաստիճան աղքատ է եղել, և ըստ մեկ այլ վարկածի` երեխաների սպանությունը բողոքի յուրօրինակ արտահայտության ձև էր։



Խորհրդային շրջանում արդյունաբերական մեծ ներուժ ունեցող Սպիտակ քաղաքը Հայաստանի ամենաաղքատ համայնքներից է համարվում։ Ըստ Համաշխարհային բանկի տվյալների, որը ամիսներ առաջ Ազգային վիճակագրական ծառայության հետ համատեղ զեկույց է հրապարակել, նշված է, որ Հայաստանում կա 76 տոկոս աղքատություն։ Թեև պաշտոնական թիվն է 29,8 տոկոս։ Աղքատ են համարվում օրական 5 դոլարից պակաս սպառում ունեցողները, իսկ այդպիսի սպառում ունի մեր բնակչության 76%-ը։



Սյուզան Սիմոնյան