«Կույս կանայք» և խոզի բուդը

«Կույս կանայք» և խոզի բուդը

«Կույս կանանց միավորում» ՀԿ-ն ֆեյսբուքում խոզի բդի տոնական նկար է հրապարակել՝ դրա ներքո շնորհավորելով «նաիրյան տիրակալների» Ամանորը։ Զարմանալիորեն նրանք այս անգամ որևէ բառ չեն ասել խոզի բդի՝ ոչ հայեցի, հայու գենին ոչ այդքան հարիր լինելու մասին։ Ի վերջո, բդի մասին է խոսքը, և, ով իմանա, գուցե այդ խոզը իգական սեռի է և այն էլ կույս։ Որքանո՞վ է ասպետական արարք, այն էլ աքլորի տարում, իգական սեռի և դեռևս կուսական մնացած այդ կենդանու ազդրը այդպես հրապարակավ ցուցադրել, դեռ մի բան էլ հյուրասիրել։



Ահա նրանց ամանորյա շնորհավորանքը․ «Նոր տարվա գալստյան այս բերկրաշուք պահին շնորհավորում ենք հայ ազգին նոր տարվա գալստյան հանգույն։ Այս տարին պարտավոր է լինել բազմապիսի և հանգամանքներով լի տարի։ «Կույս կանանց միավորումը» կոչ է անում հիշել, որ հայ ենք, որ ազգ ենք և պատիվ։ Էությունն է բովանդակության հիմքը։ Գնահատենք ոգու արժեքը, արժեվորենք գնահատանքի ոգին։ Շնորհավոր տոնդ, հայկական բարձրավանդակի աշխարհասփյուռ նաիրյան տիրակալ»։