Ավտոմեքենա է արգելափակվել

Ավտոմեքենա է արգելափակվել

Հունվարի 7-ին, ժամը 10.12-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի գերեզմանատան մոտակայքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Փրկարարները արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 51 XX 155 պ/հ ավտոմեքենան (վարորդ` Հ. Ս.):