Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. սպանվել է փոխմարզպետի որդին

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. սպանվել է փոխմարզպետի որդին

Գեղարքունիքի մարզում այսօր` հունվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել: NEWS.am-ի տեղեկություններով՝ սպանվել է Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդին` Հայկ Հակոբյանը:



Նախնական տեղեկություններով` նա մի միջադեպի մասնակից է եղել, որի ժամանակ անհայտ անձը կրակել է երիտասարդի վրա: Նրան հիվանդանոց են տեղափոխել արդեն մահացած վիճակում: Նշենք, որ Հայկ Հակոբյանը 28 տարեկան էր, ամուսնացած, ուներ 2 անչափահաս երեխաներ՝ 1 տղա և 1 աղջիկ:



Փաստի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.-օրի 104 հոդվածի 1-ին մասի /սպանություն/ և 235 հոդվածի 1-ին մասի /ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը/ հատկանիշով։