Ողջ գյուղը ցնցված է, միայն հարցականներ են. ինչո՞ւ

Ողջ գյուղը ցնցված է, միայն հարցականներ են. ինչո՞ւ

Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի 29-ամյա որդու՝ Հայկ Հակոբյանի սպանության լուրը ցնցել է Գեղարքունիքի մարզը: Մեր տեղեկություններով` սպանված Հայկ Հակոբյանը գործարար էր, ամուսնացած էր եւ ուներ 2 անչափահաս երեխաներ: Նորատուս գյուղում հարգված ու սիրված անձնավորություն էր: Ողջ գյուղը ցնցվել է սպանության դեպքից, ոչ ոք ոչինչ չի խոսում, միայն միմյանց հարց են տալիս` ինչո՞ւ: Հունվարի 1-ին Հայկի ծննդյան օրն էր: Նրա ֆեjսբուքյան էջում այդ օրը միայն ծննդյան շնորհավորանքներ էին, իսկ այսօր ափսոսանքի ու ցավակցական խոսքերով է ողողված Հայկի ֆեյսբուքյան էջը:



Հիշեցնենք, որ այսօր կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում: Ժամը 12:40 -ի սահմաններում Գավառի բժշկական կենտրոն մահացած վիճակում տեղափոխվել է Հայկ Հակոբյանը: Դեպքի վայրի զննությամբ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակից կրակված 7 պարկուճ։ Փաստի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.-օրի 104 հոդվածի 1-ին մասի /սպանություն/ և 235 հոդվածի 1-ին մասի /ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը/ հատկանիշով։



Նելլի Կարապետյան