Նավթը համաշխարհային շուկայում թանկացել է

Նավթը համաշխարհային շուկայում թանկացել է

 



Նավթի գները համաշխարհային շուկայում սկսել են աճել:Այս մասին են վկայում բորսայական սակարկությունների տվյալները: Ըստ այդմ Նյու Յորքի «NYMEX» ապրանքային բորսայում մեկ բարել «WTI» տեսակի նավթի գինն աճել է 0,54% կամ 0,29 դոլարով եւ կազմում է 53,69 ԱՄՆ դոլար, իսկ Լոնդոնի ICE բորսայում «Brent» տեսակի նավթի մեկ բարելի գինն աճել է 0,01 դոլարով կամ 0,09% եւ կազմում է 56,19 դոլար: