Մեհրիբան Ալիեւան էլ պաշտոն ստացավ

Մեհրիբան Ալիեւան էլ պաշտոն ստացավ

Ինչպես հայտնում է ԱՊԱ լրատվական գործակալությունը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր հրամանագիր է ստորագրել, որով իր կնոջը` Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալեիեւային /հորական ազգանունով Փաշաեւա/ նշանակել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ: Նշենք, որ Ադրբեջանում անցյալ տարի սեպտեմբերին կայացած սահմանադրական բարեփոխումներով երկրում մտցվում էր առաջին փոխնախագահի եւ փոխնախագահների ինստիտուտը, ինչպես նաեւ նվազեցվում էր Ադրբեջանի Միլլի մեջլիսում պատգամավոր դառնալու համար թեկնածուի տարիքային շեմը մինչեւ տասնութ տարեկան: