Միանգամից մի քանի պայթյուններ են որոտացել Պակիստանում, կան վիրավորներ

Միանգամից մի քանի պայթյուններ են որոտացել Պակիստանում, կան վիրավորներ

 



Միանգամից մի քանի պայթյուններ են որոտացել Պակիստանի հյուսիսում գտնվող Տանգի քաղաքում: Կան վիրավորներ: Այս մասին հայտնում է «Express Tribune»-ը վկայակոչելով ականտեսներին:



Միջադեպը տեղի է ունեցել Տանգի քաղաքի Չարսադա շրջանում, որը գտնվում է Հայբեր-Պահտունգհվա նահանգում: «Dawn» պարբերականն էլ հաղորդում է, որ վիրավորները առայժմ երեքն են: Պայթյունն իրականացվել է մահապարտ ահաբեկչի կողմից: Վերջինիս գործողությունը փորձել են կանխել ոստիկանները, սակայն չի հաջողվել եւ մահապարտը ինքնապայթեցում է իրականացրել: