Ուկրաինան արգելափակել է ՄԱԿ բանաձեւը Չուրկինի մահվան կապակցությամբ

Ուկրաինան արգելափակել է ՄԱԿ բանաձեւը Չուրկինի մահվան կապակցությամբ

Ուկրաինան արգելափակել է ՄԱԿ ԱԽ բանաձեւը կապված ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ դեսպան Վիտալի Չուրկինի մահվան հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: «Սա Ուկրաինայի ներկայիս իշխանության բուն էությունն է. ոչ մի լավ բան անել չեն կարող եւ միայն ուրիշների կյանքն են թունավորում, ներառյալ հենց իրենցը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարիա Զախարովան:



Հիշեցնենք, որ այս ամիս ՄԱԿ ԱԽ-ում նախագահում է Ուկրաինան: Հիշեցնենք նաեւ, որ դեսպան Չուրկինը անժամանակ մահացել էր երեկ, Նյու Յորքում: The New York Times-ի փոխանցմամբ ռուս դիվանագետը սրտի խնդիր է ունեցել: Մահը վրա է հասել սրտի տագնապից: