Թուրքիա – Իրան փոխադարձ մեղադրանքներ

Թուրքիա – Իրան փոխադարձ մեղադրանքներ

Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Հյուսեին Մյուֆթյուրօղլուն հայտարարել է, որ Իրանը ռեգիոնալ անկայունություն է հրահրում իր գործողություններով: Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը, հավելելով, որ թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը այդպիսով նաեւ ռեգիոնալ անցանկալի հնարավոր զարգացումների պատասխանատվությունը դրել է պաշտոնական Թեհրանի վրա:



Պարբերականը նաեւ նշում է, որ այս հայտարարությունից հետո Թեհրանում թուրքական դեսպան Ռեզա Հաքան Թեքինը կանչվել է Իրանի ԱԳՆ` բացատրություններ տալու: Նշենք, որ ավելի վաղ Բահրեյն կատարած իր այցի ընթացքում Իրանի հասցեին նույնպիսի մեղադրանքներ էր հնչեցրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Թեհրանին քննադատել էր նաեւ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հատկապես թիրախավորելով իրանական քաղաքականությունը սաուդյան միապետության եւ բահրեյնցիների էմիության հանդեպ: Իր հերթին Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Քյազեմին հակադարձել էր, որ խորհուրդ չի տա Անկարային փորձության ենթարկել Իրանի համբերությունը եւ մեղադրել էր Թուրքիային կայսրության վերստեղծման սին հույսեր ունենալու եւ ահաբեկչական խմբավորումներին աջակցելու մեջ: