Ասադի ռեժիմին Սիրայում այլընտրանք չկա. Մարին Լե Պեն

Ասադի ռեժիմին Սիրայում այլընտրանք չկա. Մարին Լե Պեն

 Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազագային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը համարում է, որ ընթացիկ պայմաններում Սիրիայի նախագահ բաշար Ասադին այլընտրանք չկա: Այս մասին նա հայտարարել է Լիբանան կատարած իր 2-օրյա այցի արդյունքներով մամլո ասուլիսի ժամանակ:



Լե Պենի խոսքով՝ նա այդ եզրակացությանն է հանգել Ֆրանսիայի շահերը հաշվի առնելով:



«Ես համարում եմ, որ այս իրավիճակում Ասադի ռեժիմին Սիրիայում այլընտրանք չկա»,- ասել է Լե Պենը, որի խոսքերն են մեջբերել լիբանանյան ԶԼՄ-ները:



Լե Պենը նաև ընդգծել է, որ Ասադի ռեժիմը չարյաց փոքրագույնն է,, քանի որ այն պայքարում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Ըստ քաղաքական գործչի՝ Ասադը միակ ուժն է, որ կարող է խոչընդոտել ԻՊ խմբավորման իշխանության գալուն: