Ռուսաստանից ահռելի ֆինանսական միջոցներ են արտահոսում Շվեյցարիա

Ռուսաստանից ահռելի ֆինանսական միջոցներ են արտահոսում Շվեյցարիա

Ռուսաստանից միլիարդների հասնող ֆինանսական միջոցներ են արտահոսում Շվեյցարիա: Այս մասին հայտնում է Finanz լրատվական կայքը՝ հավելելով, որ սա պայմանավորված է այն հանգամանքով, որ ռուսները ավանդաբար Շվեյցարիան համարում են ֆինանսների պահպանման համար հուսալի վայր: Ըստ ՌԴ ԿԲ հրապարակած տվյալների, միայն 2016 թվականին ավելի քան $5,1 միլիարդ դոլար է փոխանցվել շվեյցարական բանկերին ի պահ ռուսաստանցի մասնավոր անձանց եւ ընկերությունների կողմից: Կայքի վերլուծաբանները նշում են, որ Միացյալ Նահանգները երրորդ երկիրն է, որտեղից նման ծավալի ֆինանսներ են արտահոսում: Երկրորդ տեղում Լատվիան է: Ռուսաստանցիների կողմից երկրորդ երկիրը ֆինանսական միջոցների պահման համար Մոնակոն է: