ԱՄՆ-ն հնարավոր է ուժ կիրառի ընդդեմ Հյուսիսային Կորեայի

ԱՄՆ-ն հնարավոր է ուժ կիրառի ընդդեմ Հյուսիսային Կորեայի

ԱՄՆ Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չեն բացառում, որ ռազմական միջոցներ կկիրառեն ընդդեմ Հյուսիսային Կորեայի, եթե նրան սպառնան հարավային Կորեային եւ այնտեղ տեղակայված ամերիկյան զորակազմին: Այս մասին հայտնում է «Ռյոնհապ» լրատվական գործակալությունը՝ մանրամասնելով, որ այսօր Թիլերսոնը Սեուլում հանդիպել է իր հարավ-կորեացի գործընկերոջը: «Չենք ցանկանում ամեն ինչ հասցնել ռազմական բախման, սակայն եթե Հյուսիսային Կորեան ձեռնարկի քայլեր, որոնք կսպառնան Հարավային Կորեային եւ այնտեղ գտնվող ամերիկյան զորքերին, ապա մենք էլ ի պատասխան համարժեք գործողություններ կիրականացնենք»,- ասել է Թիլերսոնը` Հարավային Կորեայի ԱԳ նախարար Յուն Բյոն Սեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: