Չպետք է մոռանալ, թե ովքեր են Եվրոպան ազատագրել ֆաշիզմից. Սլովակիայի վարչապետ

Չպետք է մոռանալ, թե ովքեր են Եվրոպան ազատագրել ֆաշիզմից. Սլովակիայի վարչապետ

Չպետք է մոռանալ այն մասին, թե ով և ինչ պայմաններում է մեզ ազատագրել ֆաշիզմից, հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն՝ Սլավին հուշահամալիրում, ուր թաղված են խորհրդային բանակի մարտիկները, ծաղկամատույցի արարողության ժամանակ, հայտնում է Teraz կայքը:



Ֆիցոյի կարծիքով՝ երիտասարդ սերունդը աղավաղված տեղեկություններ ունի պատմության այդ դրվագների մասին, որոնք նա ստանում է ժամանակակից ֆիլմերից, ուր փաստերը միանգամայն այլ մեկնաբանություններ ունեն և մոլորեցնում են նրան



«Կարող է թվալ, թե այն օրերից, երբ ազատագրվեց Բրատիսլավան (4 ապրիլի 1945թ.) շատ ժամանակ է անցել, բայց սխալ կլինի, եթե մենք մոռանանք թե ով է արել այդ: Ես ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել և Կարմիր բանակին և բոլոր այն երկրների ներկայացուցիչներին, ովքեր մասնակցել են Բրատիսլավայի ազատագրմանը»,- ասել է Ֆիցոն: