Սիրիայում մարտնչող ուզբեկները կապ ունեն պետերբուրգյան ահաբեկչության հետ

Սիրիայում մարտնչող ուզբեկները կապ ունեն պետերբուրգյան ահաբեկչության հետ

Ինչպես գրում է Коммерсантъ պարբերականը, Ռուսաստանի Քննչական կոմիտեն եւ Ղրղզստանի հատուկ ծառայությունները ներկայումս ստուգում են այն վարկածը, թե ազգությամբ ուզբեկ Ակբարժոն Ջալիլովը ինչպես կարող էր հրահանգավորվել Պետերբուրգի ահաբեկչությունն իրականացնելու համար իր համերկրացիներից, որոնք ներկայումս ահաբեկչական խմբավորումների կազմում մարտնչում են Սիրիայում: Ըստ ունեցած տեղեկությունների, ինչպես ներկայացրել է պարբերականը, մոտ մեկ ամիս առաջ, մեկնելով Ղրղզստանի Օշ քաղաքը՝ հարազատներին տեսության, Ջալիլովը կարող էր այնտեղ էլ ծանոթացած լինել ուզբեկ ծայրահեղականների հետ, որոնք հարյուրներով անդամագվում են «Թուահիդ վալ Ջիհադ» խմբավորմանը, որը նախորդ տարի Ղրղզստանի կողմից ճանաչվել էր որպես ահաբեկչական խմբավորում: Պարբերականը նշում է, որ ծնողները իրենց որդուն ճանաչել են դիակի դատաբժշկական լուսանկարով, որտեղ Ջալիլովը արդեն գլուխը պայթյունից պոկված վիճակում է եղել: Բնակարանային խուզարկություններից հայտնաբերվել են իրեր, որոնք նա ունեցել է նաեւ իր մոտ, ինչպես օրինակ երկկողմանի մածուցիկ ամրաթուղթ, փայլաթիթեղ եւ այլն: