Մերկելն առաջարկել է ստուգել փաստաթղթերն առանց անհրաժեշտության

Մերկելն առաջարկել է ստուգել փաստաթղթերն առանց անհրաժեշտության

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննադատել է մայրաքաղաքի եւ Հռենոս-Վեստֆալիայի շրջանի իշխանություններին հակաահաբեկչական ոչ բավարար գործունեության համար, ինչն էլ պատճառ է դարձել, որպեսզի տեղի ունենան ահաբեկչական հարձակումներն անցած տարվա դեկտեմբերին Բեռլինում եւ այս շաբաթ` Դորտմունդում:



«Առանձին շրջաններում, ցավոք, չափազանց տարբեր է օրենսդրությունը անվտանգության ոլորտում: Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայում, ցավոք, ոստիկանական ռեյդեր տեղի չեն ունենում»,- նկատել է կանցլեր Մերկելն իր խոսքում:



Անգելա Մերկելը ողջամիտ է համարում Գերմանիայի ամբողջ տարածքում մարդկանց փաստաթղթերի սիստեմատիկ ստուգումները նույնիսկ եթե դրա անհրաժեշտությունը չկա:



«Դա անում են Բավարիայում, սակայն ոչ Բեռլինում կամ Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայում»,- ասել է կանցլեր Մերկելը Funke-ի հետ զրույցի ժամանակ` հավելելով, որ Գերմանիան երբեք չի հաշտվի ահաբեկչության հետ:



«Մենք գիտենք, որ մեզ, ինչպես եւ այլ պետությունների, սպառնում է ահաբեկչությունը: Եւ մենք ամեն բան անում ենք, ինչ որ մեր կարողությունների սահմաններում է, որպեսզի ապահովենք մեր քաղաքացիների անվտանգությունը առավելագույն կերպով, սերտ գործակցություն ստեղծելով դաշնային եւ շրջանային անվտանգության մարմինների միջեւ»,- ասել է Անգելա Մերկելը: