Առևտրաշրջանառությունը Ռուսաստանի և Չինաստանի միջեւ աճել է 15 տոկոսով

Առևտրաշրջանառությունը Ռուսաստանի և Չինաստանի միջեւ աճել է 15 տոկոսով

Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ առեւտրաշրջանառությունն աճել է 15%-ով: Այս մասին տեղեկանում ենք ՉԺՀ Մաքսային ծառայության կողմից հրապարակված վիճակագրական տվյալներից: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, երկկողմ առեւտրաշրջանառությունը ապրիլ ամսին կազմել է 6,59 միլիարդ դոլար: Անցած տարվա նույն ժամանակահատվածում երկկողմ առեւտրաշրջանառությունը կազմել է 5,59 միլիարդ դոլար:



Չինաստանի արտահանումը Ռուսաստան կազմել է 3,21 միլիարդ դոլար, իսկ Ռուսաստանի արտահանումը Չինաստան`3,37 միլիարդ դոլար: Այս տարեսկզբից սկսած առեւտրաշարջանառության աճը կազմել է 26,2% եւ հասել 24,7 միլիարդ դոլարի, ընդ որում Չինաստանի արտահանումը Ռուսաստան աճել է 22%, իսկ հակառակ ուղղությունը`30,1%: 2016 թվականին ռուս-չինական առեւտրաշրջանառությունը կազմել է 69,525 միլիարդ դոլար: