Մահապատժի վերականգնումը Թուրքիայում կնշանակի ԵՄ անդամակցության բանակցությունների ավարտ. Ժան-Կլոդ Յունկեր

Մահապատժի վերականգնումը Թուրքիայում կնշանակի ԵՄ անդամակցության բանակցությունների ավարտ. Ժան-Կլոդ Յունկեր

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ եթե Թուրքիան գնա մահապատժի վերականգնմանը, ապա դա հավասարազոր կլինի այդ երկրի հետ ԵՄ անդամակցության բանակցությունների դադարեցմանը:



«Թուրքիայի անդամակցության հարցով բանակցությունները դե ֆակտո սառեցված են: Թուրքիան, որպես թեկնածու և Եվրոպայի խորհրդի անդամ երկիր, պարտավորություն է ստանձնել հավատարիմ մնալ մեր հիմնական սկզբունքներին: Օրինակ՝ մարդու իրավունքների և ազատությունների, ինչպես նաև օրենքի գերակայության սկզբունքներին»,- ասել է Յունկերը՝ գերմանական Rheinische Post ամսագրին տված հարցազրույցում:



«Եթե մահապատժի վերականգնման մասին Թուրքիայի հայտարարությունները ավելին են, քան պարզ հռետորաբանությունը, ապա դա հստակ կնշանակի Թուրքիայի օտարում եվրոպական ընտանիքից: Դա հավասարազոր կլինի բանակցությունների դադարեցմանը»,- հավելել է Յունկերը: