Եվրամիությանը նախևառաջ ամուր հիմք է պետք. ֆրանսիացի պատգամավոր

Եվրամիությանը նախևառաջ ամուր հիմք է պետք. ֆրանսիացի պատգամավոր

«Ժողովրդավարների և անկախականների միություն» կենտրոնամետ կուսակցությունից Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ռուդի Սալը РИА Новости-ի հետ զրույցում հայտարարել է ԵՄ համար հսկայական նշանակություն ունի Գերմանիայի և Ֆրանսիայի սերտ համագործակցությունը:



«Նախևառաջ կարևոր է, որ գերմանա-ֆրանսիական դաշինքը ամուր հիմք լինի Եվրամիության համար»,- հայտարարել է Սալը՝ ի պատասխան հարցին, թե հնարավո՞ր է, արդյոք, անորոշությունների այս շրջանում Ֆրանսիայի և Գերմանիայի միջև ավելի սերտ համագործակցություն:



Ֆրանսիացի պատգամավոը համարում է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի միջև լավ փոխըմբռնում կա: