Մայիսի 9-11-ը Սերգեյ Լավրովը կայցելի Միացյալ Նահանգներ

Մայիսի 9-11-ը Սերգեյ Լավրովը կայցելի Միացյալ Նահանգներ

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 9-11-ը աշխատանքային այցով կլինի Միացյալ Նահանգներում: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարարությունը:



Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այցը կայանալու է նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա: Հիմնական բանակցությունները տեղի են ունենալու մայիսի 10-ին: Լավրովը կհանդիպի ԱՄՆ Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ:



Թիլերսոնի հետ հանդիպումից եւ արդի միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ քննարկումներից հետո Սերգեյ Լավրովը կմասնակցի Ֆերբենքսում կայանալիք Արկտիկական խորհրդի նիստին: