Պուտինը և Մակրոնը առաջին հեռախոսազրույցն են ունեցել

Պուտինը և Մակրոնը առաջին հեռախոսազրույցն են ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջին հեռախոսազրույցն է ունեցել Ֆրանսիայի իր նոր գործընկեր Էմանուել Մակրոնի հետ:



Ինչպես հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը, երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են համատեղ աշխատել միջազգային կարևոր հարցերի լուծման ուղղությամբ, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել զարգացնելու բարեկամական հարաբերությունները:



Պուտինը և Մակրոնը կարևորել են Ուկրաինայի խնդրի կարգավորումը «նորմանդական քառյակի» ձևաչափով՝  Մինսկի համաձայնությունների հիման վրա:



Կողմերը նաև քննարկել են առաջիկա անձնական հանդիպումների հնարավորությունները: