«Ադրբեջանի նախագահը ինքը խոստովանեց դա»․ Փաշինյանը ակնարկում է՝ ինչ է պահանջում Ալիևը

«Ադրբեջանի նախագահը ինքը խոստովանեց դա»․ Փաշինյանը ակնարկում է՝ ինչ է պահանջում Ալիևը

Այո, ես նորից կրկնում եմ, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացմամբ ամենաշատը մենք ենք շահագրգիռ։ Որովհետև այդ մենք ենք, որ 30 տարի եղել ենք շրջափակման մեջ, ուրիշ որևէ մեկը այդ ճանապարհների կարիքը ավելի շատ չունի, որքան Հայաստանը։ Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում հայտարարեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Քանի որ բոլորը հասկանում են, որ Հայաստանն ամենաշատն ունի այդ ճանապարհների կարիքը, փորձում են այդ ճանապարհները բացելու գինը մեզ համար ավելացնել։ Իսկ մենք ասում ենք՝ ոչ, եկեք իրականացնենք, ճշգրիտ իրականացնենք այն ամենը, ինչ գրել ենք նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։ Մենք ասում ենք՝ այն, ինչ չենք գրել նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ մի վերագրեք նոյեմբերի 9-ի հայտարարությանը։ Վերջերս Ադրբեջանի նախագահը ինքը ասաց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում «միջանցք» բառ չկա գրված, այդ ես եմ ներմուծել խոսույթ։ Սրանով արդեն իսկ ամեն բան ասված է։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթում այո, «միջանցք» բառ չկա, չկա որևէ բան գրված Հայաստանի Հանրապետության սուվերենության վերաբերյալ որևէ սահմանափակում, այդ փաստաթղթում չի խոսվում Հայաստանի Հանրապետության օրենսդրության որևէ սահմանափակման մասին»,- հավելեց նա։