Պուտինը կգա մի քանի ժամով

Պուտինը կգա մի քանի ժամով

Արդեն հայտնել ենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Երեւան՝ ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով կայանալու է։ Այս մասին երեկ Մոսկվայի Մետրոպոլ հյուրանոցում ՀՀ անկախության օրվա կապակցությամբ ՀՀ դեսպանատան կազմակերպած ընդունելության ժամանակ  հայտարարել էր ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։

Միջոցառման ընթացքում ասվել է նաեւ, որ Վլադիմիր Պուտինը կժամանի Երեւան հոկտեմբերի 1-ի առավոտյան եւ կմեկնի երեկոյան։ Փաստորեն, ինչպես եւ կանխատեսել էինք, Պուտինը ընտրել է կարճ աշխատանքային այցի տարբերակը' մի քանի ժամով։ Քոչարյանին նա, ըստ այս պահին առկա տեղեկատվության, չի այցելի։ Չի մնա նաեւ երեկոյան ընթրիքին, նիստից անմիջապես հետո կմեկնի Հայաստանից։