Վերադառնում ենք․ Պրիգոժինը հանդես է եկել հայտարարությամբ

Վերադառնում ենք․ Պրիգոժինը հանդես է եկել հայտարարությամբ

«Վագներ» ՌՄԿ-ի մարտիկները վերադառնում են թիկունքի ճամբարներ և առաջնագիծ։
Այդ մասին հայտարարել է մասնավոր բանակի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը։

«Հիմա այն պահն է, երբ կարող է արյուն թափվել։ Ուստի, գիտակցելով ողջ պատասխանատվությունը այն բանի համար, որ կողմերից մեկում ռուսական արյուն է թափվելու, մենք վերատեղակայում ենք մեր շարասյուները հակառակ ուղղությամբ և մեկնում ենք դաշտային ճամբարներ՝ ըստ պլանի»,-Պրիգոժինը խոսքերը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը։։

Նա նշել է, որ Մոսկվա հասնելու համար իրենց գրեթե 200 կմ ճանապարհ էր մնացել։

Հիշեցնենք, որ Պրիգոժինի հետ ամբողջ օրը բանակցություններ է վարել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Ի վերջո, գործարար-հրամանատարը համաձայնել է ընդունել բելառուս առաջնորդի առաջարկը՝ դադարեցնել վագներականների տեղաշարժը ՌԴ տարածքում և քայլեր անել լարվածությունը թուլացնելու համար։