«Սեւերը» բջջայինների անվտանգության նոր համակարգ են մտածել 

«Սեւերը» բջջայինների անվտանգության նոր համակարգ են մտածել 

Քաղաքական դաշտում սևերի և սպիտակների բաժանված խմբերի փոխհարաբերությունները խիստ լարված են. 2 բանակն էլ զգուշանում եւ վախենում է գաղտնալսումներից: Հունվար ամսին լրագրողների և քաղաքական գործիչնրի ֆեյսբուքյան էջերը կոտրելու լուրերից հետո, քաղաքական գործիչները համատարած անցան կապի այլ միջոցների եւ մասնավորապես «Սիգնալ» հավելվածին, քանի որ այն մաքսիմալ անվտանգ է համարվում եւ գաղտնալսողների համար անհասանելի: Անգամ ամենաարմատական ընդդիմադիր գործիչները, որոնք թվում է՝ թաքցնելու ոչինչ չունեն, դադարեցրեցին բաց կապով հաղորդակցվել լրագրողների հետ: Սակայն հիմա կրկին լուրեր են շրջանառվում, որ կապի այս միջոցն էլ անվտանգ չէ, ուստի ընդդիմությունը սկսել է անվտանգության լրացուցիչ մեխանիզմներ կիրառել։

Մեր աղբյուրը պատմում է, որ սևերի թիմում հեռախոսների համար նոր ծրագիր են մշակել, որը հնարավորություն է տալիս դիստանցիոն ջնջել հեռախոսիդ ողջ պարունակությունը։ Ասենք՝ եթե առգրավել են որեւէ մեկի բջջայինը, մի կոճակով ահազանգում ես «օպերատորին», որը հաշված վայրկյանների ընթացքում, այդ ծրագրի միջոցով հեռվից ջնջում-զրոյացնում է հեռախոսիդ ողջ ինֆորմացիան: Իհարկե, այնտեղ կարող են շատ պետքական ֆայլեր լինել, հեռախոսագիրք եւ այլն, բայց նախընտրում են զրկվել այդ ամբողջ բազայից, քան թե այն «թշնամու» ձեռքն ընկնի: