Նա այլեւս մեզ հետ չէ

Նա այլեւս մեզ հետ չէ

Նա այլեւս մեզ հետ չէ: Եվ քիչ է ասել, թե Արմեն Գրիգորյանի մահը Փաշինյան Նիկոլի խղճին է: Եվ, ընդհանրապես, բոլոր այն մահերը, որ 2018-ի մայիսից այս կողմ տարել է մեր հասարակությունը: Նորմալ, էլ չեմ ասում՝ ժողովրդավարական պետության յուրաքանչյուր ղեկավար կերազեր ունենալ այնպիսի քաղաքացիներ, ինչպիսին Արմեն Գրիգորյանն էր: Բայց քանի որ «հեղափոխական» Նիկոլը Հայաստանում հաստատել է բռնատիրություն, նրան պետք չեն Արմեն Գրիգորյանի նման քաղաքացիներ:

Ժամանակին նախկինների դեմ պայքարող, իսկ այսօր վարչապետի պաշտոնը գրկած Նիկոլը «կերտում» է հպատակների բազմություն: Որոնք պաշտում են իրեն, ու որոնց հեշտ է կառավարելը: Իսկ Արմեն Գրիգորյանը պայքարող տեսակ էր: Եթե վաղը թուրքը կտրուկ դնի «Զանգեզուրի միջանցքը» հանձնելու հարցը, հպատակների վրա հույս դնել չի լինի: Որքան էլ դրանց «կուռքը» դեմ լինի այդ տարածքը թուրքին հանձնելուն: Հասկանալով հանդերձ այդ հանգամանքը՝ Նիկոլը բանտերում ֆիզիկապես մաշեցնում է Արմեն Գրիգորյանի նմաններին: Այնպես որ, Արմեն Գրիգորյանի մահը ոչ միայն անձնական ողբերգություն է: Եվ մեծ կորուստ է նրա հարազատների ու ընկերների համար:

Այն նաեւ մեծ կորուստ է ողջ հասարակության համար: Որպեսզի Արմեն Գրիգորյանն ու նրա նմանները չլքեն մեզ, անհրաժեշտ է հեռացնել Նիկոլին վարչապետի պաշտոնից: Դրանից հետո կգա այն չմարդկանց վերադաստիարակելու հերթը, որոնց համար «ջհանդամը, թե չի մեռել» Արմենը: Հազարավոր այն չմարդկանց հերթը, որոնք մեկ Արմեն Գրիգորյան չարժեն: