Հնարավոր է՝ կոնկրետ նախարարի հրաժարականի հարցը Ազգային ժողովում բարձրացվի․ Ռուստամյան (Տեսանյութ)

Հնարավոր է՝ կոնկրետ նախարարի հրաժարականի հարցը Ազգային ժողովում բարձրացվի․ Ռուստամյան (Տեսանյութ)

ՀՅԴ գերագույն մարմնի անդամ, նախկին պատգամավոր Արմեն Ռուստամյանից Hraparak.am-ն այսօր հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է ՀՅԴ երիտասարդների՝ Արայիկ Հարությունյանին ուղղված հրաժարականի պահանջը հետո վերածվի նաև Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի, հատկապես, որ Փաշինյանը հասկացրել է՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի հույս չունենալ։

«Եթե էդպես շարունակվի, բնականաբար, ամեն ինչ կուտակման էֆեկտ ունի, և ես, իհարկե, չեմ ընդունում այն հարցադրումը, որ էստեղ հարցը չի վերաբերում կոնկրետ անձին, հարցը վերաբերում է նրան, թե ինչ քաղաքականություն է վարում տվյալ նախարարը»,-ասաց Ռուստամյանը։

Նա նկատեց, որ շատ հնարավոր է՝ այս շարժման ինչ-որ մի փուլում կոնկրետ նախարարի հրաժարականի հարցը Ազգային ժողովում բարձրացվի։

«Որովհետև էսօր կարող է ԱԺ-ն ինքը կոնկրետ նախարարի հրաժարականի հարց դնի։ Այսինքն, եթե նախարարը չի հասկանում, որ ոչ թե պետք է նայել, թե քննադատողն ով է, այլ նյութը, որով իրեն քննադատում են, և այդ բովանդակությանն անդրադառնա, նա էսպես անձնավորելով՝ շատ առաջ չի կարող գնալ, և դիսկուրսը տեղափոխի այլ դաշտ, որի մասին ես ասացի, սա ոչ մի տեղ չի բերելու, և ավելի մեծ թափ է հավաքելու այս շարժումը»,-ասաց Ռուստամյանը։