Անձամբ Արայիկ Հարությունյանն ինձ նման բան է ասել․ Արամ Սիմոնյան

Անձամբ Արայիկ Հարությունյանն ինձ նման բան է ասել․ Արամ Սիմոնյան

ԵՊՀ 100-ամյակի միջոցառումները կազմակերպելու համար կառավարական հանձնաժողով ստեղծելու մասին ռեկտոր Արամ Սիմոնյանի դիմումը ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը մերժել է։ Նա իր մերժումը հիմնավորել է նրանով, որ պարզապես չի ցանկանում ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ աշխատել․ «Երբ որ ես ասացի, որ բազմաթիվ անգամներ դիմել եմ, նաև գրավոր, դեռևս անցած տարի, կառավարական հանձնաժողով պետք է կազմվի, որովհետև սովորաբար մեկ տարի առաջ է կառավարական հանձնաժողովը սկսում գործել նման դեպքերում։

Նախարարն ինձ ասաց, որ նոր ռեկտոր պիտի լինի, որի հետ կաշխատեն, ինձ հետ չեն ցանկանում աշխատել, և դրա համար այդ կառավարական հանձնաժողովը չի կազմվում։ Անձամբ Արայիկ Հարությունյանն ինձ նման բան է ասել։ Ինձ ասաց, որ հորդորում է ինձ հրաժարական տալ»։