Ուժգին պայթյունից երեք բնակարան է փլվել

Ուժգին պայթյունից երեք բնակարան է փլվել

Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում որոտացած ուժգին պայթյունից երեք բնակարան է փլվել։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։ Պայթյունը որոտացել է բազմաբնակարան շենքում։ Փլուզվել է մասնակի շենքի երկրորդ եւ երրորդ հարկերը։ Փրկարարները փլատակների տակից մի կնոջ մարմին են դուրս բերել։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու արտակարգ ծառայությունների աշխատակիցները։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։