Հայաստանը եւ Ադրբեջանը Ղարաբաղի հարցով գաղտնի բանակցությունների մեջ են․ Lenta.ru․ 6-րդ մաս

Հայաստանը եւ Ադրբեջանը Ղարաբաղի հարցով գաղտնի բանակցությունների մեջ են․ Lenta.ru․ 6-րդ մաս

Ուզում ես խաղաղություն՝ պատրաստվիր պատերազմի։ Այս սկզբունքը կարծես թե դեռ չի չեղարկվել։ Եթե դիվանագիտական թատերաբեմին խոսքը իրականում գնում է էքսկլավի մասին, ապա հարցը հիմնվում է երկու հանգամանքի վրա՝ կկարողանան արդյոք Հայաստանն ու Ադրբեջանը հասնել լիակատար փոխհասկացողության դետալային հարցերում, ինչպես նաեւ՝ ինչպես կընդունեն երկու երկրների քաղաքացիները իրենց համար բացարձակապես նոր այս իրողությունը։ Ադրբեջանցի լրատվականներից մեկի ներկայացուցիչների այցը Հայաստան, որոնք «Թուրան» գործակալությունից էին, ավարտվեց ֆորմալ սկանդալով։ Հայաստանի ԱԳՆ խոսնակը ստիպված եղավ պարզաբանել, թե ինչ էին անում ադրբեջանցի լրագրողները Հայաստանում։ Բաքուն էլ արդեն Մոսկվայի հետ է բացատրվում, թե ինչու հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիներին չեն թույլ տալիս իրենց երկիր մուտք գործել, եւ լավագույն դեպքում արտաքսում են, իսկ վատագույն դեպքում՝ նրանց մոտ «հայտնաբերում են» թմրանյութեր եւ մի քանի տարով՝ բանտարկում։ Սակայն խոսքը միայն Հայաստանի մասին չէ։ Կա նաեւ հակամարտության երրորդ կողմը՝ Ղարաբաղը։ Բիշքեքի հրադադարի արձանագրությունը կամ համաձայնագիրը ստորագրվել է Երեւանի, Բաքվի եւ Ստեփանակերտի կողմից։ Ու թեեւ Ղարաբաղի ներկայացուցիչները արդեն քսան տարի չեն մասնակցում հայ-ադրբեջանական հանդիպումներին, սակայն դրանով Ղարաբաղը չի դադարում լինել հակամարտության կողմ, ինչը պնդում է Փաշինյանը, հերքում է Ալիեւը։ Մնում է սպասել դետալներին, քանի որ դրանցից շատ բան է կախված լինելու։ Լավատեսությունը իհարկե ծնում է չափազանցված ակնկալիքներ, իսկ դրանք էլ կարող են բերել մեծ հիասթափությունների։ Երբ խոսքը գնում է ձգձգված էթնո-քաղաքական հակամարտության մասին, խաղադրույքները չափազանց բարձր են։ Հասկանալի է, որ հայերը վաղը չեն համաձայնելու Ադրբեջանի պայմանների հետ, ոչ էլ ադրբեջանցիներն են ընդառաջ քայլ անելու։ Հակամարտության կարգավորումը թաքնված է փոխզիջումների հարթության մեջ եւ զիջելու պատրաստակամության։ Կամ այսպես, կամ էլ վաղ թե ուշ կպայթի նոր պատերազմ։

Նախորդ մասը տես՝ այստեղ