Վրաստանում ձերբակալվել է Սահակաշվիլու կուսակցության ղեկավարը

Վրաստանում ձերբակալվել է Սահակաշվիլու կուսակցության ղեկավարը

Վրաստանում հատուկ նշանակության ստորաբաժանումները արցունքաբեր գազ են կիրառել վրացական ընդդիմադիր «Ազգային միասնական շարժում» կուսակցության գրասենյակում եւ ձերբակալել են այդ կուսակցության նախագահ Նիկա Մելիային։ Այս մասին հայտնում է Sputnik լրատվական գործակալության վրացական ծառայությունը։ Հրապարակված կադրերում երեւում է, որ գրասենյակում գտնվողներից շատերին բուժօգնություն է անհրաժեշտ եղել։

Հիշեցնենք, որ Մելիան մեղադրվում է 2019 թվականին հակառուսական ակցիաների ժամանակ Թբիլիսիում վրացական պառլամենտի վրա գրոհ կազմակերպելու մեջ։ Նախապես դատարանը խափանման միջոց էր ընտրել գրավի դիմաց ազատ արձակումը, սակայն Մելիան չի վճարել գրավը եւ այն փոխարինվել է կալանքով։ Մելիան հայտարարել է, որ իր կալանավորումով կսկսվի Իվանիշվիլիի իշխանության վերջը։