«Խաղաղության ղշերին» թույլ տվեք մեր կերը դառնան

«Խաղաղության ղշերին» թույլ տվեք մեր կերը դառնան

Քանի որ թևակոխել ենք փաշինյանական խաղաղության դարաշրջան և մեր իշխանությունը աղավնու փետուրներ է հագել գայլի որջի առաջ, չպետք է զարմանալ, որ գայլն անգամ տեսնելով աղավնափետուրների երամը՝ տարակուսում է․ լավ, սրանք մի ղշի  չափ բնազդ չունե՞ն վտանգի, արհավիրքի հանդեպ։ Եկել, կամովին մտնում են երախս։  Իհարկե, դա վատ չէ, բայց թե ինչու են  թռչնասերներն աղմուկ բարձրացրել և չեն թողնում, որ խժռենք մեզ հանձնված աղավնիներին, չեմ հասկանում։  Տեսեք որքան մեծ է Ալիևի տարակուսանքը․

«Հայաստանի խորհրդարանի համեմատ՝ Եվրախորհրդարանն ավելի ագրեսիվ է Ադրբեջանի նկատմամբ».  հուլիսի 19-ին հայտարարել Է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեվիդ Մաքալիսթերի գլխավորած պատվիրակության ընդունելության ժամանակ։ 
Հազիվ խաղաղության ղշերը մտել են մեր երախը, ինչու՞ են եվրոպացիները «ղուշ թռցնում»․ այսպիսի մեկնաբանություն կարելի է տալ Ալիևի հայտարարությանը․ 

«․․․Իրականում Եվրախորհրդարանն ավելի ագրեսիվ է Ադրբեջանի նկատմամբ, քան՝ Հայաստանի խորհրդարանը։ Երբեմն թվում է, թե այդ բանաձևերն ընդունվել են հայկական խորհրդարանի կողմից, կամ գուցե որոշ հայկական լոբբիստական խմբեր որոշակի ազդեցություն ունեն դրանց վրա։ Այլապես դժվար է հասկանալ այդ ամենը»։ 

Փաստորեն Հայաստանի «աղավնիների խմբին», որը կրում է խորհրդարան անունը, Եվրախորհրդարանն է արգելակում, որ չմոտենան Ադրբեջանի խժռման կարմիր գծին։ Եթե ավելի պարզեցնենք Ալիևի ասածը, կնշանակի՝ «խաղաղության ղշերին»  թույլ տվեք մեր կերը դառնան․ Ալիև: