Պարզվեց, թե Գնելն ինչու՞ էր հայհոյում Վիտալիին․․․

   Պարզվեց, թե Գնելն ինչու՞ էր հայհոյում Վիտալիին․․․

Դերասան Գնել Սարգսյանն օրեր առաջ ֆեյսբուքյան իր գրառմամբ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին թուլա ու չաթո էր անվանել՝ համեմելով խոսքը վիրավորական այլ արտահայտություններով։  Ֆեյքերի ուղղորդված որակումները չընդհանրացնենք իրական պատկերի հետ։ Շատերն արձագանքեցին բացասական իմաստով։  Միշտ էլ այն կարծիքին եմ եղել, որ մարդուն վիրավորելուց ի ցույց ես դնում քո ներքինը և զգույշ պիտի լինել որակումների մեջ՝ չբացահայտելու էությունդ։

Ես էլ էի անդրադարձել թեմային՝ «Զինվորական տարիները Հոլանդիայում անցկացրածը Արցախի հերոսին թուլա ու չաթո է ասում․․․» վերտառությամբ հոդվածով։ Դերասանի կենսագրական տվյալները որոնողականով չկարողացա գտնել, ինձ նման շատերը երևի նույնպես չէին գտել, միայն մի տեղ կար, որտեղ խոսք չկար, որ Գնելը զինվորական ծառայություն է անցել։ Եվ ահա իմ  հոդվածի տակ ուշացումով մի գրառում եմ նկատում, որն ինձ ապշեցրեց

Eprem Margaryan

Գնելը ծառայել է հենց չորրորդ պաշտպանական շրջանում, իրար հետ ենք ծառայել։ Վիտալի Բալասանյանը եղել է մեր հրամանատարը, ես միշտ էլ հպարտացել եմ Բալասանյանի հրամանատարական որակով, չգիտեմ ինչ մեղուա կծել Գնելին, որ էսքան բանա գրել, բայց կասեմ հետևյալը՝ Գնել, ուշքի արի, ախպեր, չի կարելի էդքան կույր լինել։

Գրեցի Եփրեմին՝ ճշտելու՝ իրո՞ք այդպես է։ Պատասխանեց․

Eprem Margaryan

Բարև ձեզ։ Մենք մի թաղում ենք ապրում։ Ծառայել ենք Լեռնային Ղարաբաղում, Ասկերանում։ Չորրորդ պաշտպանական շրջանում եղել է դիրքապահ զինվոր։ 5-րդ հրաձգային գումարտակում ծառայությունից հետո մեկնել է Հոլանդիա ու զբաղվել խոհարարությամբ։ Իրար հետ ենք ծառայել։ Ես որպես դասակի հրամանատար, նա որպես շարքային։ Ուղղակի վատ կողմ ունի՝ փիառի համար գժվումա, որը ես իրեն ասել եմ։

-Վիտալի Բալասանյանի հետ կոնֆլի՞կտ ուներ,- հարցնում եմ։

-Ոչ,- պատասխանում է Գնելի դասակի հրամանատարը։ - Վիտալիի հետ չէր կարող կոնֆլիկտ ունենար, տրամաչափը շատ փոքր է, ուղղակի փիառ, ուրիշ ոչինչ։

Ինձ ապշեցրեց այն, որ շարքային զինվորը կարող է նման բառեր թույլ տալ իր հրամանատարի հասցեին։ Ավելի լավ կլիներ ծառայած չլիներ, քան Արցախի հերոս հրամանատարի հաշվին փորձեր փիառվել․․․