Թուրքիայի նախագահը կայցելի Ադրբեջան

Թուրքիայի նախագահը կայցելի Ադրբեջան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կայցելի Ադրբեջան։ Այս մասին հայտնում է Hürriyyət-ը։ Նա Բաքվում կմասնակցի Թյուրքական խորհրդի 7-րդ երկօրյա գագաթնաժողովին, որը մեկնարկում է այսօր՝ հոկտեմբերի 14-ին։ Նշենք, որ խորհրդի կազմում են՝ Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Թուրքիան, Ուզբեկստանը։ Դիտորդի կարգավիճակով են Հունգարիան եւ Թուրքմենստանը։ Նախատեսվում է գագաթնաժողովի ընթացքում ստորագրել հատուկ հռչակագիր։