Ծառուկյանի հերթական աջակցությունը՝ Թումանյանի տուն-թանգարանին (տեսանյութ)

Ծառուկյանի հերթական աջակցությունը՝ Թումանյանի տուն-թանգարանին (տեսանյութ)

Այս տարի փետրվարի 19-ին լրանում է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150 ամյակը։ Նրա հոբելյանի առթիվ կմեկնարկեն և ամբողջ տարի կանցկացվեն Թումանյանի մեծարման հոբելյանական միջոցառումները։ Կկազմակերպվի նաև գրքերի նվիրատվություն։ Գագիկ Ծառուկյանն անցյալ տարի զգալի աջակցություն էր տրամադրել Թումանյանի տուն-թանգարանին՝ այն նորացնելու և բարեկարգելու համար։ Սակայն հոբելյանական միջոցառումներին ընդառաջ՝ թանգարանի տնօրեն Ռոզա Ղազումյանը բարձրաձայնում է որոշակի աշխատանքների անհրաժեշտության մասին՝ ակնկալելով Ծառուկյանի հերթական աջակցությունը, ինչը և չուշացավ։

Մանրամասն՝ տեսանյութում։