Որ դեպքում Գազայի սեկտորում ցամաքային գործողություններ չեն իրականացվի

Որ դեպքում Գազայի սեկտորում ցամաքային գործողություններ չեն իրականացվի

Իսրայելական բանակի խոսնակ Ջոնաթան Կոնրիկուսը ավստրալական «ԱԲՍ Մելբուրն» ռադիոյի եթերում հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը պետք է ազատ արձակի իր մոտ պահվող բոլոր պատանդներին եւ հանձնվի։

Միայն այս դեպքում Գազայի սեկտորում ցամաքային գործողություններ չեն իրականացվի։ Իսկ քանի դեռ այս նախապայմանները չեն իրագործվել, ապա, ըստ Կոնրիկուսի, իսրայելական բանակն ամենայն հավանականությամբ ստիպված կլինի Գազայի սեկտորում ցամաքային գործողություններ իրականացնել։

Հարցին, թե որն է Իսրայելի համար ավելի առաջնային՝ ազատել պատանդներին, թե ոչնչացնել ՀԱՄԱՍ-ը, իսրայելական բանակի խոսնակը չի պատասխանել։ Իսկ ահա այն դիտարկմանը, թե ամբողջ աշխարհում բողոքի ցույցեր են ի պաշտպանություն պաղեստինցիների, Կոնրիկուսը ասել է, որ մարդիկ ինչ որ մեկի կողմից պետք է հանդես գան եւ եթե ուզում են ահաբեկիչների կողմից հանդես գալ, ապա դա իրենց ընտրությունն է։