Պայթյուն է տեղի ունեցել Լուսնի վրա

Պայթյուն է տեղի ունեցել Լուսնի վրա

Ինչպես մասնագետ, այնպես էլ սիրողական աստղագետները նկատել են պայթյուն Լուսնի վրա։ Ամենայն հավանականությամբ Լուսնի վրա ինչ որ բան է ընկել, որը առաջացրել է պայթյուն։ Այն տեղի է ունեցել հունվարի 21-ին։ Այս մասին հայտնում է National Geographic-ը։ Աստղագետները հայտարարել են, որ ամենայն հավանականությամբ Լուսնի վրա երկնաքար է ընկել, որն էլ առաջ է բերել բռնկում, ինչն էլ երեւացել է Լուսինն ուսումնասիրող մասնագետների աստղադիտակներում։