Մտադիր ենք ՆԱՏՕ-ի եւ ԵՄ անդամակցության հասնելու․ Մամուկա Բախտաձե

Մտադիր ենք ՆԱՏՕ-ի եւ ԵՄ անդամակցության հասնելու․ Մամուկա Բախտաձե

Վրաստանի գլխավոր նպատակն է դառնալ ՆԱՏՕ-ի եւ ԵՄ անդամ եւ մենք լիովին հավատարիմ ենք մեր այս ցանկությանը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ CNBC TV-ի հետ զրույցի ընթացքում։ Վրաստանի վարչապետը մանրամասնել է, որ իր երկրի բնակչության մեծ մասը աջակցում է Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամագրմանը։ Նա ասել է, որ եթե նայեն հետադարձ հայացքով, ապա կհամոզվեն, որ Վրաստանն իր ընտրած ուղուց չի շեղվել եւ մի օր կդառնա ՆԱՏՕ-ի անդամ։ «Աշխարհագրական տեսանկյունից Վրաստանը բնական թեկնածու է, որպեսզի դառնա տնտեսական «հաբ»։ Մեր երկիրը մի տեսակ հանդիսանում է դարպաս ութ պետության համար, որոնք չունեն ելք դեպի ծով։ Այդ երկրների բնակչությունը ավելի քան 100 միլիոն է եւ դրանք արագ զարգացող սպառողական շուկաներ են»,- մանրամասնել է Վրաստանի վարչապետը։