Նվիրել է 3 միլիոն դոլար՝ «Վիքիպեդիայի» զարգացման համար

Նվիրել է 3 միլիոն դոլար՝ «Վիքիպեդիայի» զարգացման համար

Google ընկերությունը հայտարարել է, որ 3 միլիոն դոլար է նվիրաբերում «Վիքիպեդիա» համացանցային հանրագիտարանի զարգացման համար։ Այս մասին հայտնել է ընկերության բարեգործական հիմնադրամի ղեկավար Ժաքլին Ֆուլերը։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, նշված գումարից 1 միլիոն դոլարը տրամադրվելու է Wikimedia Foundation-ին, որին պատկանում է հանրագիտարանը, իսկ մնացած 2 միլիոնով ստեղծվելու է Վիքիպեդիայի համար հատուկ հիմնադրամ։ Google-ը նաեւ խոստացել է, որ կընդլայնի իր մասնակցությունը նախաձեռնությունում, նպաստելով հատկապես այն բանին, որ ավելանան լեզուները, որոնցով հասանելի կլինի հանրագիտարանի բովանդակությունը։ Ուշադրություն են դարձվելու այնպիսի լեզուների, որոնցով խոսում են Հնդկաստանում, Բանգլադեշում եւ Պակիստանում ապրող էթնիկ խմբերը։