Վաղ, թե ուշ՝ տարածքները Երևանին են անցնելու

Վաղ, թե ուշ՝  տարածքները Երևանին են անցնելու

Երեւանի կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանն այսօր Երևանի քաղաքապետարանում հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում,  անդրադառնալով տնտեսվարողների վարձակած տարածքների թեմային, նշեց, որ 98 տնտեսվարողների վարձակալած տարածքները վաղ,  թե ուշ՝  անցնելու են համայնքին: Պողոսյանի խոսքով՝ կանաչապատման աշխատանքները, որոնք անցկացվում են քաղաքի ամբողջ տարածքում, աննախադեպ ծավալների են հասել և դեռ շարունակվելու են։ «Մենք իհարկե աշխատում ենք կանաչապատ տարածքներն ազատելու ուղղությամբ, բայց մյուս կողմից էլ բախվում ենք օրենսդրական խնդիրների: Այժմ օրակարգում է համայնքային տարածքների անժամկետ վարձակալության մասին կետի վերանայումը»,- ասաց Պողոսյանը։