Զելենսկին հաստատել է․ իրենք են խփել Ղրիմի օդանավակայանին

Զելենսկին հաստատել է․ իրենք են խփել Ղրիմի օդանավակայանին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ Ուկրաինայի զինված ուժերը ապրիլի 17-ին հարձակվել են Ղրիմի Ջանկոյ քաղաքի ռազմական օդանավակայանի վրա։ «Ուկրաինայի Զինված ուժերը ճշգրիտ հարված են հասցրել Ջանկոյի օդանավակայանին։ Շնորհակալություն, մարտիկներ: Շնորհակալություն ձեր ճշգրտության համար»,- ասել է նա։

Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկուն, ով կազմակերպել է այս գործողությունը։

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ի գիշերը պայթյուններ են լսվել Ղրիմի Ջանկոյ քաղաքի տարածքում գտնվող ռազմական օդանավակայանի մոտ, իսկ օդանավակայանի մոտ մեծ հրդեհ է բռնկվել։ Հարավային պաշտպանության ուժերի միացյալ մամուլի կենտրոնի ղեկավար Նատալյա Գումենյուկը հայտարարել է, որ Ջանկոյի ռազմական օդանավակայանը «լեգիտիմ թիրախ է» Ուկրաինայի համար։ Ռուսական իշխանությունները չեն մեկնաբանել Ջանկոյում պայթյունների մասին լուրերը: