Ադրբեջանին կարող են փոխանցվել ականապատ դաշտերի նոր քարտեզներ

Ադրբեջանին կարող են փոխանցվել ականապատ դաշտերի նոր քարտեզներ

Հայկական կողմն Ադրբեջանին կարող է փոխանցել ականապատ դաշտերի նոր քարտեզներ:

Այս մասին 2023 թվականի ամփոփիչ մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Նման քարտեզներ փոխանցվել են երկու անգամ, չնայած, որ ադրբեջանական կողմից բողոքներ էին հնչում, թե դրանք ճշգրիտ չեն արտացոլում ականների տեղակայումը։ Այժմ հայկական համապատասխան մարմինները աշխատանք են տանում նաև հարցումների ճանապարհով վերականգնել տեղեկատվություն՝ հնարավոր նոր ականների վերաբերյալ։ Չեմ բացառում, որ նորից փոխանցենք ադրբեջանական կողմին։ Այս անգամ այդ գործողությունը պետք է անենք միջազգային գործընկերների միջոցով», - ասաց Միրզոյանը։