Կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները 

Կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները 

Վաղը կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյխուն Բայրամովը։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ» լրատվական գործակալության ադրբեջանական ծառայությունը։ Համաձայն հաղորդման, այս մասին այսօր՝ առաջին կիսամյակի ամփոփման խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

Քիչ առաջ, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը ևս ֆեկսբուքյան էջում հայտնեց.

«Հուլիսի 16-ին Թբիլիսում տեղի կունենա Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը»։